Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը քաղաքականությունից չի հեռանում. «Ես ավելի վաղ ասել էի եւ կարող եմ նորից հաստատել, որ քաղաքականությունից չեմ հեռանա: Ես ունեմ իմ պատկերացումներն այդ մասին, սակայն առաժմ վաղաժամ է դրանք հրապարակային դարձնելը», - ասել է նա «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Պետդումայում պատգամավորության միջոցով «Միասնական Ռուսաստան» կուսակցություն վերադառնալու ցանկություն չունի. «Այս պահին ավելի կարեւոր եւ օգտակար գործով եմ զբաղված` Միջազգային համալսարանում ղեկավարում եմ խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետը եւ պատրաստ չեմ դա փոխարինել ռուսաստանյան խորհրդարանում անիմաստ նիստերով»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Լուժկովի` մեծ քաղաքկանություն վերադառնալու մաիսն: Մասնավորապես նշվում էր, թե «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչ Վլադիմիր Գրուզդեւին Տուլայի մարզի նահանգապետ նշանակելու դեպքում նրա տեղին Պետդումայիում իբր կարող է հավակնել Լուժկովը: Նախկին քաղաքապետն այդ լուրերը «նոնսենս» է համարել:




























