Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատել է այն լուրը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ցանկանում է այդ համայնքում առաջադրել իր թեկնածությունը:
«Ես մտադրություն ունեմ, տեսնենք: Կխորհրդակցեմ, կորոշեմ, կասեմ»,- ասել է նա եւ ավելացրել, որ Էրեբունի համայնքում այնքան մեծ շրջապատ, ընկերներ, վստահություն եւ հեղինակություն ունի, որ առաջադրվելու դեպքում անպայման կհաղթի»,-մեջբերում է թերթը:
«168 ժամ»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում պաշտպանի մեկ ուրիշի թեկնածությունը, Մ.Սեդրակյանը պատասխանել է. «Եթե որոշեցի ու իմ թեկնածությունը դրեցի, ով ուզում է թող գա ինձ հետ մրցելու: Եթե իրենք վստահ են, որ գոնե մի փոքր հարգանք ունեն, թող գան մրցեն, կտեսնեն, թե ինչ կլինի: Ով ուզում է լինի»:




























