46-ամյա ամերիկացի գործիչ, դեմոկրատ կոնգրեսական Էնթոնի Վայները հայտնվել է խոշոր սեքսուալ սկանդալի կենտրոնում: Հանրությանը հայտնի է դարձել, որ Վայներն իր մերկ լուսանկարներն ուղարկել է տարբեր կանանց:
Նա հայտնել է, որ լուսանկարներով նամակներ է ուղարկել է Twitter-ի իր էջի տարբեր այցելուների, մասնավորապես կիսամերկ նկարներ է ուղարկել Սիեթլում բնակվող մի ուսանողուհու եւ մեկ այլ աղջկա:
Վայները հայտարարել է, թե մտադիր չէ այս դեպքի պատճառով հեռանալ ներկայացուցիչների պալատից, իսկ 2013-ին պատրաստվում է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար: Ի դեպ, անցած տարի նա ամուսնացել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնականի հետ:




























