Երեւանում հունիսի 6-ին ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 66 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 37-ամյա Սուրեն Չուփարյանը, ով աշխատում է «Ղուկաս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իր վարած BMW-318 մակնիշի 27 ՕԼ 316 ավտոմեքենայով բախվել է մայթեզրին կայանված 29-ամյա Հրանտ Հարությունյանի վարած «Ռենո» մակնիշի 002 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենային: «Ռենոն» էլ իր հերթին, հրվելով վրաերթի է ենթարկել 44-ամյա Ռուզաննա Բաբաջանյանին, ապա բախվել նույն մայթեզրին կայանված 38-ամյա Կարեն Գրիգորյանի վարած, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող «Նիսսան Մուրանո» մակնիշի 888 ՏՏ 86 համարանիշի ավտոմեքենային:
Հրանտ Հարությունյանն աշխատում է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում որպես գնումների տնօրեն:
Տեղի ունեցածի կապակցությամբ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




























