Թուրքիայի Չորում քաղաքում ուղեւորատար ավտոբուս է շրջվել: Զոհեր չկան, սակայն, վիրավորների թիվը տասնյակների է հասնում:

Ինչպես հաղորդում է Hürriyet-ը, նախնական տվյալներով, 56 մարդ վիրավորվել է:

Վթարը տեղի է ունեցել այսօր` հունիսի 7-ի առավոտյան:

Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: