Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի այցը Երեւան նախատեսված է հունիսի վերջին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց հավաստի աղբյուրը: Այցի ծրագիրը չի հրապարակվում:

Այցից առաջ Ափաթուրայը կլինի Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունիսի 10-ին Ափաթուրայը հանդիպումներ կունենա արտգործնախարարությունում, արտակարգ իրավիճակների նախարարությունում, սահմանապահ ծառայությունում, խորհրդարանում: Այցի շրջանակներում քննարկվելու են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության ծրագրերը, նաեւ ապագա համագործակցությունը:

Հատուկ ներկայացուցչին ուղեկցելու է Հարավային Կովկասում պատասխանատու սպա Զբիգնեւ Ռիբացկին: