Թուրքական ATAC Insaat VE Sanayi A.S. ընկերությունը մտադիր է հիդրոէլեկտրակայաններ կառուցել Վրաստանում Մաղանա (20, 6 ՄՎՏ) եւ Լեկարդա (20 ՄՎՏ) գետերի վրա, նաեւ Բախվիսցկալի Բախվի-1 (15 ՄՎտ) եւ Բախվի-2 (20 ՄՎտ) գետերի վրա: ՀԷԿ-երն ընդգրկված են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության այլընտրանքային պոտենցիալ աղբյուրների ցանկում:

ՀԿ-երի կառուցմամբ շահագրգիռ է թուրքական մեկ այլ` KGM ընկերությունը:

Հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունիսի 3-ին, հաղորդում է «Գրուզիա-online»-ը: