Վրաստանի կառավարությունն էլեկտրաէներգիայի վճարման հարցում կօգնի բիզնեսին եւ քաղաքացիներին՝ գնաճը զսպելու համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Հունվարի 1-ից բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագինն աճել է մեկ կիլովատի համար միջինում 11-12 տետրիով: Դրա պատճառով փորձագետները կանխատեսում են տեղական արտադրության որոշ ապրանքների գնաճ:
Սուբսիդիայի ենթակա արտադրությունների թվում են՝ հաց թխելը, մսի, բանջարեղենի, ձկան վերամշակումը, բուսայուղի, կաթնամթերքի, կրախմալի, մակարոնեղենի, չորահացերի եւ թխվածքաբլիթների արտադրությունը:
Բիզնեսից բացի՝ պետությունը ֆինանսավորում է նաեւ սովորական քաղաքացիների համար սակագնային տարբերությունը: Այդ դեպքում սուբսիդավորման ծրագրում կհայտնվեն նրանք, ովքեր սպառում են ամսական առնվազն 300 կիլովատ:





























