Լիբիայի պետական գործակալությունը հունիսի 7-ին հեռարձակել է գնդապետ Մուամար Քադաֆիի ուղերձը հայրենակիցներին եւ ընդդիմադիրներին:
Իր խոսքում նա հայտարարարել է, թե չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Դիմելով իր թշնամիներին, նա ասել է` «Դուք երբեք չեք կարող հաղթել մեզ` զինված ժողովրդին»:
Միաժամանակ նա չի բացառել արշավի անհաջող ելքը. «Մենք ողջունում ենք մահը. նահատակությունը միլիոն ագամ լավ է կապիտուլյացիայից»:
Նա իր համախոհներին կոչ է արել գնալ իր Բաբ ալ Ազիզի նստավայրի մոտ, այնտեղ «կանդանի վահան» կազմելու համար: Անձամբ, սակայն, չի հստակեցրել` կմասնակցի այդ միջոցառմանը, թե ոչ, եւ, անհրաժեշտության դեպքում, կընդո~ւնի արդյոք նահատակությունը:
Քադաֆին երկար ժամանակ չի հայտնվել հասարակության մեջ, նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում:
Ինչպես հայտնում են արեւմտյան լրագրողները, եթերի հեռարձակումից հետո քաղաքում սկսվել են ուրախության օդ կրակոցները:




























