Ռուսաստանն արգելափակել է Ատոմային էներգիայի միջազգային  գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Սիրիայի դոսյեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հանձնումը, ինչը պնդում էին ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները:

Արեւմտյան երկրները պատրաստել էին բանաձեւի նախագիծ, որը քննադատում էր Դամասկոսին` Սիրիայի միջուկային ծրագրի հարցում ՄԱԳԱՏԷ-ի հետ չգործակցելու համար: Համագործակցության առարկան պետք է լիներ 2007թ. իսրայելական օդուժի կողմից ավերված օբյեկտը, որը, ըստ ԱՄՆ հետախուզական տվյալների, հյուսիսկորեական նախագծով պատրաստված ռեակտոր էր եւ կարող է ատամային ռումբերի համար պլուտոնիում արտադրել: Անցած շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն եկել է այն եզրակացության, որ այդ օբյեկտն իսկապես կարող է ռեակտոր լինել:

Ռուսաստանի հետ միասին գործը ՄԱԿ ԱԽ հանձնելուն դեմ են եղել Չինաստանն ու մի շարք արաբական երկրներ: Միաժամանակ արեւմտյան դիվանագետները չեն բացառում, որ ձեւակերպումների մեղմացումից հետո Մոսկվան եւ Պեկինն այլեւս չեն արգելափակի բանաձեւը:

Հիշեցենենք, որ Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դեմ էր հանդես եկել Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառմանը` հույս հայտնելով, որ ակնկալում է բարեփոխումների շարունակություն, որն սկսել է անցկացնել Սիրայի նախագահը: