Մուամար Քադաֆիի դուստրը ՆԱՏՕ-ի դեմ մի շարք դատական հայցեր է ներկայացրել: Նա դաշինքին մեղադրում է 2011թ. ապրիլին Լիբիայի տարածքում  կատարված ռազմական հանցագործությունների մեջ:  Հայցերը ներկայացվել են Փարիզի եւ Բրյուսելի դատարաններ, հայտարարել են Աիշա Քադաֆիի փաստաբանները:

Նա քաղաքական հանցագործություն է համարում ՆԱՏՕ-ի օդուժի գործողությունները, որոնց ժամանակ զոհվել էին Քադաֆիի որդին եւ երեք թոռները:

Փաստաբանները նշել են, որ կոնկրետ մեղավոր նշված չէ, հայցը ներկայացված է Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:

Հիշեցենենք, որ ապրիլի վերջին ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի արդյունքում զոհվել էին Քադաֆիի կրտսեր որդին եւ երեք թոռները:  Ըստ ճշտված տվյալների` դաշնակիցների ինքնաթիռները ռամբակոծել էին Քադաֆիի տունը, որտեղ էլ գտնվել էին նրանք: