Պաղեստինցին Դամասկոսի արվարձաներից մեկում հունիսի 7-ին սպանել է Սիրիայի իշխանությունների դեմ բողոքող իր 11 հայրենակիցներին։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պաղեստինցի հարյուրավոր փախստականներ փորձել են գրոհով վերցնել «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» գրասենյակը։ Սիրիայի իշխանությունները սատարում են

այդ կազմակերպությանը, եւ բողոքող պաղեստինցիները նրան մեղադրել են հանուն Դամասկոսի շահերի պաղեստինցիների կյանքը զոհաբերելու մեջ։

Սիրիական վարչակազմի քննադատներն ասում  են, որ Դամասկոսը դիտավորյալ է մարդկանց թույլ տալիս մոտենալ Իսրայելի հետ սահմանին, որպեսզի մարդկային զոհեր գրանցվեն, եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Սիրիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերից։

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը նախօրեին հայտարարել էր, որ իսրայելցի սահմանապահները սպանել են 20 եւ վիրավորել 325 պաղեստինցիների, ովքեր փորձել էին գրոհել Իսրայելի հետ սահմանը։ Իսրայելը հերքում է մարդկային զոհերի մասին լուրերը։