«Պրոժեկտոր Պերիսհիլթոն» ծրագրի վարողի բոլոր կատակների հեղինակը սցենարիստն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սերգեյ Դորենկոն: Նրա խոսքով, բեմի վրա ինպրովիզներ է անում միայն Ալեքսանդր Ցիկալոն: Մնացած վարողները` Իվար Ուրգանտը, Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը 3 ժամ կարդում են հաղորդման սցենարիստի նախապատրաստված տեքստերը: Այդ տեսագրությունից մոնտաժվում է 1,5 ժամանոց հաղորդում:

Ցեկալոյի մասին Դորենկոն գրել է. «Նա լռում է, շատ հազվադեպ է խոսում: Նա միակն է, ով չի դատարկաբանում նախապատրաստված տեքստով»:

Որպես ապացույց, Դորենկոն ներկայացրել է սցենարի տեքստը, որն ինքը գողացել է նկարահանումների ժամանակ: