Մոսկվայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2011 թվականի վերջը մշակել եւ իրականացնել սոցիալական գովազդի նախագիծ «Մի տարվիր ռասիզմով» անվանումով, նվիրված ազգամիջյան հարաբերություններին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքային վարչակազմի աղբյուրը:
Նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է հրաման 2011թ. համալիր միջոցառումների մասին ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: «Տվյալ նախագծի իրացումը ներառում է արտաքին սոցիալական գովազդի սյուժեների մշակում, արտաքին ձեւավորումը, մեդիա-նախագծերի իրականացում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ նախագիծը ծրագրվում է իրականացնել հուլիս-դեկտեմբերին:




























