Ադրբեջանական Հիրդալան քաղաքում քանդել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը:

Արձանի քանդումը տեղի է ունեցել անցած գիշեր:

Հիրդալանը 2008-ից քույր քաղաք է եգիպտական Քալուբեյի հետ, եւ ադրբեջանական քաղաքում տեղադրվել էր նախկին նախագահի արձանը: Իր հերթին Եգիպտոսի կառավարությունը Քալուբեյի փողոցներից մեկն անվանել էր Ապշերոն: