Առնվազն 30 մարդ է զոհվել Տրիպոլիում ՆԱՏՕ-ի ավիահարվածների հետեւանքով: Նման տվյալներ է ներկայացնում Լիբիայի պետական հեռուստատեսությունը: Մուամար Քադաֆիի ներկայացուցիչները հայտնել են, որ անցած օրվա ընթացքում քաղաքում մոտ 60 պայթյուն է տեղի ունեցել: Ոչնչացվել են մի քանի շինություններ, հիմնականում քաղաքացիական: Վիրավորների հստակ թիվը հայտնի չէ, սակայն հիվանդանոցները լեփ-լեցուն են, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Քադաֆին առաջին անգամ հայտնվել է հանրության աչքին: Նրա շարասյունն անցել է Տրիպոլիի կենտրոնական փողոցներով: Գնդապետը ողջունել է իր կողմնակիցներին, ապա ուղերձով հանդես եկել` հայտարարելով, որ չի կորցնում հաղթանակի հույսը եւ մտադիր չէ լքել երկիրը:




























