Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն բրիտանական The Daily Telegraph-ին հայտնել է, որ մինչեւ 2018 կամ 2020 թվականը Եվրամիության անդամների թիվը կաճի, իսկ հավանական թեկնածուների մեջ գործիչը նշել է Թուրքիան:
«Դա Բուխարեստի ընդհանուր տեսակետն է: Այս պահին մենք կարող ենք պատկերացնել ԵՄ ընդլայնումը մինչեւ Արեւմտյան Բալկաններ, Մոլդովա եւ Թուրքիա: Մենք այժմ չենք կարող ավելի լայն Եվրամիություն պատկերացնել»,- ասել է նա:




























