Նյու Յորքում հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որում առաջին անգամ հիշատակվում է հրեաներին ոչնչացնելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Հիտլերն այդ նամակը տպել է տպագրական մեքենայով 1919թ. եւ ստորագրել իր ձեռքով: Այդ ժամանակ նա աշխատում էր գերմանական բանակի քարոզչության բաժնում: Նամակն ուղղված էր վերադաս սպա Ադոլդ Հեմլիխին:

Նամակում ապագ ֆյուրերը, մասնավորապես, գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա վերացնել հրեաների կողմից եկող վտանգը: Վերջնական նպատակը պետք է լիներ նրանց վտարումը Գերմանիայից:

Նամակը հայտնաբերել են նացիստների արխիվներում Նյուրնբերգում 1945թ., եւ առ այսօր այն եղել է մասնավոր հավաքածուներում: