Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 8-ին այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ դեսպանատան աշխատակիցներին՝ նշելով որ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է աշխարհում Միացյալ Թագավորության դերն ու նշանակությունը եւ այդ երկրի ջանքերը եվրամերձեցման գործում: