Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածքում հունիսի 7-ին երեխա է ընկել Ձորագետ գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը եւ «Լոռե» հասարակական փրկարական ջոկատը  (10 փրկարար):

Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 12-ամյա Մանվել Մարգարյանն է:

Փրկարարների, ոստիկանների եւ տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատվածներում) իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: