«Մոսկովսկի կոմսոմոլեցը» սեփական հետաքննությունն է իրականացրել 2009թ. հունվարի 24-ի գիշերը Մոսկվայի «Օսկար» սրճարանում` չեչենների եւ հայերի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Պարբերականը եկել է եզրակացության, որ ոստիկանության չորս աշխատակիցներին դատապարտել են տարբեր պատժաժամկետների, քանի որ նրանք, բաժանելով կռվողներին, ձերբակալել էին «գողական» չեչեններին, այլ ոչ թե հայերին:
Մոսկվայի Տուշինոյի դատարանը Եվգենի Ստեպանովին, Յուրի Ուվարովին եւ Ռուսլան Կայումովին դատապարտել է լիազորությունների վերազանցման համար մինչեւ հինգ տարվա ազատազրկման: Ոստիկաններին մեղադրել են, որ ծեծել են ձերբակալվածներին, փոխանակ բերման ենթարկեն կռվի իրական կազմակերպիչ հայերին:
Մինչդեռ վկա Լեւոն Մկրտչյանի խոսքով, ծեծկռտուքը կազմակերպել էին չեչենները: Լեւոնը սրճարանում մոտեցել էր իր համադասարանցի Իլյա Գուսելնիկովին, որ շնորհավորի նրան ծննդյան կապակցությամբ, սակայն վեճ է սկսվել սեղանի մոտ նստած Ահմեդ Արսանուկաեւի հետ: Դեպքի վայր այլ չեչեններ են եկել եւ կռիվ է սկսվել: Արդյունքում մեղավոր են ճանաչվել ոստիկանները:




























