Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փողոցի թիվ 10 տանը հունիսի 7-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.21-ին, մարվել` 12.45-ին: Այրվել է Ս.Արմենյանին պատկանող տան տանիքը` 250 քմ մակերեսով:
Նույն օրը՝ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող «Հայորդաց տան» հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել`16.39-ին: Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը՝ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նորքի այգիներ փողոցի թիվ 235 հասցեում գտնվող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել` 22.08-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



























