Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ էկոնոմիկայի նախարար Վերա Քոբալիայի վրա ձվեր են նետել Զուգդիդիում:
Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Քոբալիայի հետ այսօր` հունիսի 8-ին այցելել է Վրաստանի Անակլի գյուղի հայրենասերների ճամբար: Նախագահն ու նախարարը իրենց խոսքն են ուղղել այնտեղ հանգստացող ադրբեջանցի, հայ եւ վրացի երեխաներին, նշելով Անակլի գյուղի պատմական նշանակության մասին, գրում է վրացական «Ղիա Բոքլոմի» պարբերականը:
Ճամբարից հետո, Սահակաշվիլին եւ Քոբալիան այցելել են Զուգդիդի` «Դիարոն» ռեստորանում ընթրելու, որտեղից դուրս գալու պահին, տեղի բնակիչները ձվեր են նետել նրանց ուղղությամբ:
Պատահարի վերաբերյալ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում մեկնաբանություն դեռ չեն անում:
Դժվար է ասել, թե ձվերը կոնկրետ ում ուղղությամբ են նետել, սակայն մի բան փաստ է, որ նախարարը Զուգդիդին լքել է` իրեն վիրավորված զգալով:




























