Ստրասբուրգում հունիսի 20-24-ին կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակներում հունիսի 21-ին կայանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա կանխատեսել է, որ այդ համատեքստում հարկ է ակնկալել ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների ակտիվացում, որոնք, ըստ տեղեկությունների, արդեն հերթագրվել են Հայաստանի նախագահին հարցեր տալու համար:
Միեւնույն ժամանակ պատգամավորն ասել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում անմիջապես Հայաստանին վերաբերող հարցեր չեն քննարկվելու: Սակայն կան հարցեր, որոնց շուրջ ելույթ ունենալով հայկական պատվիրակության անդամները բարձրացնելու են տարածաշրջանին անռնչվող արդիական խնդիրներ:




























