Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը (Philippe Lefort) այսօր` հունիսի 8-ին ժամանում է Հայաստան` երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհդակցության նպատակով:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային քաղաքականության եւ երկկողմ համագործակցության հարցեր: Նախատեսվում է հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի հետ:




























