Աբխազիայի խորհրդարանը նշանակել է հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունները 2011թ. օգոստոսի 26-ին, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

Աբխազիայի օրենսդրությամբ, ընտրությունները պետք է կայանան նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

Մինչ ընտրությունների օրը հանրապետության նախագահի պարտականությունները կատարելու է Ալեքսանդր Անկվաբը:

Նշենք, որ Սերգեյ Բաղապշը մահացել է Մոսկվայում մայիսի 29-ին: