2011թ. մայիսի 24-27-ին Մինսկում Ազգային ցուցահանդեսային «ԲելԷքսպո» կենտրոնի տարածքում կայացել է «MILEX-2011» սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի 6-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում է «Ռազմաարդյունաբերական կուրյեր» հանդեսը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը, ռուսական սրահն այցելել են Հնդկաստանի, Պակիստանի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Օմանի, Հայաստանի, Սիրիայի, Եմենի, Պերուի, Իսրայելի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Ֆրանսիայի պատվիրակությունները: «Դա պարզապես հարգանքի այց չէր, մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր»,- ասել է Դիմիդյուկը:

Նրա խոսքով, հետաքրքիր բանակցություններ են անցել Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնց հետաքրքրել են ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, նաեւ սպառազինությունների արդիականացումները: