Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ դրական առաջընթաց է արձանագրվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նա կարծիք է հայտնել, որ բանակցություններում առաջընթացն ընդունելի կլինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար: «Ցանկացած քայլ, որ առաջընթաց կապահովի բանակցային գործընթացում, պետք է համաձայնեցվի ԼՂՀ իշխանությունների հետ: Ղարաբաղյան կողմը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ»,- նշել է հանրապետական պատգամավորը:

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հունիսյան հանդիպումը կայանալու է Կազանում: