Թբիլիսիում վախճանվել է E.coli-ի առաջին զոհը։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, աղիքային ինֆեկցիայից մահացել է 32-ամյա մի կին, ում ինքնազգացողությունը վատացել է Լոնդոն այցելելուց հետո։
Աղիքային ինֆեկցիայի բռնկումը մայիսին սկսվել էր Գերմանիայում։
Սկզբում ենթադրվում էր, որ բակտերիաները ներթափանցել են Իսպանիայից ներկրված վարունգների միջոցով, սակայն այդ փաստը չէր հաստատվել։ Մասնագետներն այժմ կասկածում են Ստորին Սաքսոնիայում գտնվող ֆերմայում աճեցված հատիկիավոր բույսերի վրա։
Գերմանիայում աղիքային ինֆեկցիայից զոհերի թիվը հասել է 21-ի։ Իֆեկցիան առաջացել է Escherichia coli (աղիքային ցուպիկ) բակտերիայից։


























