Հունվարի 8-ի առավոտյան Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱՆջեյ ԿԱսպշիկի հանդիպումը:
«Այսօր մենք զրուցել ենք Բակո Սահակյանի հետ եւ, հավանաբար, այսօր երեկոյան կլինեն Երեւանում, որտեղ մտադիր ենք հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարարի հետ»,- լրագրողներին ասել է Բեռնար Ֆասիեն: Անդրադառնալով Դովիլի հայտարարությանը` ֆասիեն նշել է, թե «դա շատ կարեւոր պահ էր: Նախագահները ընդգծեցին, որ լավ կլիներ, հնարավորինս արագ հավանություն տալ Հիմնարար սկզբունքներին որպեսզի սկսեն խաղաղ համաջայնագրի մշակմանը»:
«Ես կցանկանայի հավելել, որ մենք մենք հնարավորություն ենք ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ապրիլյան հանդիպումից հետո տեղի ուենցած իրադարձությունները»,- ասել է Ռոբերտ Բրադկեն:
Իր հերթին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նկատել է, թե քննարկվել են Ռուսաստանի ջանքերը, որոնք միտված են հիմնարար սկզբունքների վրա աշխատանքի արագ ավարտմանը:




























