Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից օրեր առաջ նախարարությունների քանակի եւ գործառույթների փոփոխություն է իրականացրել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախարարների խորհուրդն այսուհետ կունենա 25 անդամ՝  վարչապետն ու 4 փոխվարչապետ եւ 20 նախարար։ Վերացվել է 8 նախարարություն, որոնց փոխարեն ստեղծվել է 6 նոր նախարարություն։

Հունիսի 12-ից հետո ստեղծվելիք նոր նախարարությունները հետեւյալն են. Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության, Եվրամիության, Էկոնոմիկայի, Սպորտի եւ երիտասարդության, Մաքսային եւ առեւտրի եւ Զարգացման: