Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո:
«Մասնավորապես նախարարների հետ պետքարտուղար Քլինթոնի հանդիպումների կարեւոր պահերից էր ուժի կիրառման անթույլատրելիության ընդգծումը: Եւ ինչպես նշել են մեր նախագահները Դովիլում, ուժի կիրառումը կհանգեցնի անթույլատրելի վիճակի եւ չի կարգավորի խնդիրը: Ոժի կիրառումը կբերի նրան, որ ավելի շատ մարդիկ կզոհվեն, կտառապեն, ու խնդրի լուծումը ուժի կիրառմամբ անթույլատրելի է»,- անդգծել է Բրադկեն:
Իր հերթին ֆրանսիացի համանաագահ Բեռնար Ֆասիեն հիշեցրել է, որ միջնորդները տարածաշրջան են այցելել մի քանի օր առաջ. «Մենք եղել ենք Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Երեկ մենք հատել են շփման գիծը արդեն երրորդ անգամ, եւ դա դրական նշան է»: Ըստ Ֆասիեի, դա վկայում է, որ տեղական ռազմական հրամանատարները կարող են շփվել, փոխգործակցել, ապահովել անվտանգության երաշխիքներ: Եւ դա միաժամանակ վկայում է, որ այդ համագործակցությունը թույլ է տալիս ավելի լավ պահպանել հրադադարի ռեժիմը»:



























