TikTok սոցցանցի գլխավոր մրցակից եւ լսարանի մեծությամբ երկրորդ՝ կարճ տեսանյութերի ծառայությունը պատրաստվում է դուրս գալ IPO: Հարթակ է ընտրվել Հոնկոնգի բորսան, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով The South China Morning Post-ին:

Նշվում է, որ կարճ տեսանյութերի ծառայությունն աջակցվում է Tencent Holdings-ի կողմից:

Ներդրողներին առաջարկվել է 365 մլն բաժնեմաս 105-115 հոնկոնգյան դոլարի չափով:

Կարճ տեսանյութերի ծառայությունը կհայտնվի Հոնկոնգի բորսայում փետրվարի 5-ին:

Եթե IPO-ն հաջող անցնի, ապա շուկայական կապիտալացումը կհասնի 61,7 մլրդ դոլարի: