Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանության համակարգում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:

Ոստիկանության Չարենցավանի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանը  նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: