Եվրոպական միությունն աջակցել է Բան Կի Մունին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ ժամկետում ընտրվելու համար:

ԲԱն Կի Մունի` երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրությանը հատուկ ուղերձով հավանություն է տվել Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քերթին Էշթոնը:

Հունիսի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` խնդրելով քննարկել իր թեկնածությունը` երկրորդ ժամկետով ընտրության համար:

«Քանի որ իմ լիազորությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մոտենում են ավարտին, ես համեստորեն առաջարկում եմ իմ անունը Անվտանգության Խորհրդի անդամներին` քննարկելու համար»,- գրել էր Բան Կի Մունը:

Նշենք, որ Բան Կի Մունի մանդատը լրանում է դեկտեմբերի 31-ին: