Հունաստանի ոստիկանությունը Սալոնիկի քաղաքում 324 կգ կոկաին է բռնագրավել, երեք մարդ է ձերբակալվել, հաղորդում է Associated Press-ը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ կասկածյալները նախատեսում էին կոկաինը խառնել այլ նյութերի հետ եւ վաճառել այն Հունաստանում ու այլ շուկաներում: Կոկաինի փողոցային արժեքը կկազմեր 100 միլիոն եվրո:
Բռնագրավման գործողությունը տեղի է ունեցել թմրանյութերի մասին ԱՄՆ օրենքների պահպանումը վերահսկող վարչության Աթենքի գրասենյակի հետ համատեղ:
Ձերբակալվել է երեք մարդ՝ Ալբանիայի 37-ամյա քաղաքացի, 36-ամյա խորվաթ եւ Ալբանիայում ծնված 35-ամյա հույն:




























