Թուրքիան աշխատանքներ է սկսել այս տարվա ապրիլից Ռուսաստանի հետ առանց մուտքի վիզայի փոխադարձ այցելությունների ժամանակահատվածը 30 օրից ավելացնել մինչեւ 60-ի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը Մոսկվային առաջարկություն է արել՝ առանց մուտքի վիզայի ժամանակահատվածը 2 անգամ ավելացնել։  Մինչ Մոսկվայի պատասխանին սպասելը, Թուրքիայի նախարարների խորհուրդը պատրաստվում է որոշ ժամանակով այդ ժամանակահատվածը միակողմանիորեն դարձնել 60 օր։

Նշենք, որ 2011-ի ապրիլի 16-ից Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համապատասխան համաձայնագրի արդյունքում՝ երկու երկրների քաղաքացիներն այսուհետ առանց մուտքի հատուկ թույլտվության (վիզա) կարող են 30 օր ժամկետով փոխադարձ այցելություններ կատարել։