Հայաստանում հարկավոր է զարգացնել կանանց ձեռնարկատիրությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նորընտիր նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա կարծիքով` կանայք շատ ավելի կրթված են, սակայն սոցիալական սանդղակում տղամարդկանց համեմատ շատ ավելի ցածր դիրք ունեն: Բացի այդ` տղամարդիկ դիմում են միգրացիայի, ու կանայք դառնում են ընտանիքի միակ կերակրող:
Այդ պատճառով գործատուների միությունը ներկայում մշակում է ծրագիր` կանանց ներգրավվածությունը բիզնեսում խթանելու նպատակով:
«Հայկական բիզնեսում կանայք քիչ են: 5-6 հազ. կին մենեջերներ կան, բայց 130-ից չի անցնում այն կանանց թիվը, որոնք ձեռնարկություն են հիմնադրել»,- ասաց Գ. Մակարյանը:




























