Չինաստանն ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել առանց որեւէ նախապայման վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին երեքշաբթի կայացած հերթական ճեպազրույցին հայտարարեց Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ ԳՀՀԾ-ն առանցքային փուլում է: Հրատապ խնդիր է կողմերից յուրաքանչյուրին պարտադրել կատարել կոնսենսուսի պայմանները, որը ձեռք է բերվել անցյալ տարվա դեկտեմբերին գործարքի մասնակից երկրների արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում, որը կայանում էր Միացյալ Նահանգների վրա որքան հնարավոր է շուտ, առանց նախապայմանների գործարք վերադառնալու համար ազդեցություն գործելու եւ բոլոր պատժամիջոցների վերացումն ապահովելու մեջ»,- նշել է նա:
«Միեւնույն ժամանակ, Իրանը պետք է վերսկսի համաձայնագրի պայմանների կատարումը դրա հիման վրա: Չինաստանը մեծ նշանակություն է տալիս առկա իրավիճակին եւ պահպանում է շփումը համապատասխան բոլոր կողմերի հետ»,- հավելել է դիվանագետը: «Մենք կողմ ենք գոյություն ունեցող խնդիրների փուլային լուծմանը եւ կշարունակենք աշխատել համապատասխան կողմերի եւ միջազգային հանրության հետ` ԳՀՀԾ-ն ճիշտ ուղու վրա վերադարձնելու եւ քաղաքական կարգավորման համար»,- եզրափակել է նա:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հնարավոր է համարում հատուկ մեխանիզմի ստեղծումը` միջուկային գործարքի պայմանների լիարժեք կատարմանը վերադառնալու ջանքերի համակարգման համար:





























