«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել: Չորս օր տեւած արժեւորումից հետո դոլարը բորսայում այսօր բարձր պահանջարկ չի վայելել: Դոլարի պահանջարկի առավելագույն փոխարժեքն այսօր կազմել է 376.55 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի փոփոխություն տեղի չի ունեցել:




























