Հայաստանի ջերմոցային տնտեսությունները ձմեռային սեզոնին կարող են ապահովել ներքին շուկայում բանջարեղենի նկատմամբ պահանջարկի 95 տոկոսը, ներկայիս 45 տոկոսի համեմատ: Այդ մասին այսօր` հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը: Նրա խոսքով` Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմատնային տնտեսությունների զարգացման համար, հատկապես լեռնային շրջաններում:
Ներկայում Հայաստանում գործում են մոտ 120 հա ջերմատներ, թեեւ Խորհրդային միության տարիներին նախատեսված էր Հայաստանում ստեղծել մոտ 1000 հա ջերմատուն:




























