Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է 2015-ի միջուկային գործարքում նոր պայմանների կամ կողմերի ավելացման հնարավորությունը:

«ԳՀՀԾ-ն դժվարությամբ է իրականություն դարձել, դրան հասնելու համար մոտ 10 տարի է պահանջվել, այնպես որ ոչ մի կետ չի փոխվի եւ ոչ ոք չի ավելացվի այս միջազգային գործարքին»,- ասել է նա կառավարության նիստին, հաղորդում է Mehr-ը:

Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ միջազգային բանաձեւերին, օրենքներին եւ կանոնակարգերին` նշելով, որ Իսլամական Հանրապետությունը չի խախտում համաձայնագիրը, եւ հենց ամերիկացիներն են լքել բանակցությունների սեղանը:

Նրա խոսքով` եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ վերադառնա իր միջազգային պարտավորություններին, ապա Իսլամական Հանրապետությունը նույնպես կվերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին: