Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այնքան վճռական է եղել Ելիսեյան պալատի դիմաց անձրեւի տակ միջոցառման ժամանակ պահելու իր անձրեւանոցը, որ երեք անգամ քշել է իր օգնականներին, երբ փորձել են վերցնել այն:
Երբ Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը խոսելիս է եղել լրագրողների հետ Մակրոնի հետ հանդիպումից առաջ, օգնականներից մի կին դուրս է եկել եւ Ֆրանսիայի ղեկավարին է հանձնել սեւ անձրեւանոց: Մակրոնը վերցրել է այն եւ բացել սլովակ հյուրի գլխավերեւում:
Երկրորդ կին օգնականը Մակրոնին առաջարկել է պահել անձրեւանոցը: Նախագահը ցույց է տվել նրան, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Երբ երկու տղամարդիկ ավարտել են ԶԼՄ-ների հետ խոսելը եւ շրջվել են նորից Ելիսեյան պալատի աստիճաններով բարձրանալու համար, մի զինվորական մոտեցել եւ առաջարկել է վերցնել Մակրոնի անձրեւանոցը: Բայց նա անտեսել է դա եւ շարունակել է պահել այն Մատովիչի վրա:
Այնուհետեւ վերադարձել է երկրորդ կին օգնականը եւ կրկին առաջարկել վերցնել անձրեւանոցը, բայց Մակրոնը կրկին մի կողմ է քաշվել: Վերջում նա հանձնվել է, երբ աստիճանները բարձրանալով՝ դիմակը դնելու համար երկու ձեռքերն ազատելու կարիք է եղել:




























