Ճապոնական կառավարությունը հայտարարել է, թե մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից հետո կենդանի մնացածները տեւական հոգեբուժական բուժման կարիք ունեն, քանի որ նրանց մոտ կյանքի հետ հաշիվները մաքրելու ցանկություն է առաջացել, հաղորդում է AP-ը:

Ինքնասպանությունների կանխարգելման ամենամյա հատուկ կառավարական զեկույցում ասված է, որ աղետների արդյունքում կենդանի մնացածները գտնվում են շոկի, սթրեսի կամ դեպրեսիայի վիճակում: Հաճախ դրան միախառնվում է մեղքի զգացումը. «Ես կենդանի եմ մնացել, մյուսները` ոչ»: Ավելի քան 23 հազար մարդու կյանք են խլել երկրաշարժն ու ցունամին, ամբողջական քաղաքներ ոչնչացել են:

Այսօրվա դրությամբ, Ճապոնիան ինքնասպանությունների թվով առաջատարներից է, 25 դեպք 100 հազարից: