Ադրբեջանի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել, որի արդյունքում վնասվածքներ են ստացել երեք զինվորներ:
Ինչպես հայտնում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւին, «զենքի եւ զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում զինվորներ Ռաշադ Մամեդովը, Բաբեկ Շախլարզադեն եւ Ալխան Աղաքերիմովը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել»:
Ներկայումս նրանց վիճակը բավարար է: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:




























