Ռուսաստանը չի ակնկալում, որ նոր նախագահ Ջո Բայդենի օրոք Միացյալ Նահանգներն արմատապես կփոխեն իրենց քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, սակայն Բարաք Օբամայի օրոք աշխատած դիվանագետների իշխանության վերադարձը լավատեսություն չի ներշնչում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Պետք չէ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխություններ ակնկալել հետխորհրդային տարածքում Վաշինգտոնում վարչակազմի փոփոխության հետ միասին: Բարաք Օբամայի թիմից «հին ծանոթների» վերադարձը, ինչպիսին է Վիկտորիա Նուլանդը, ով կանգնած էր 2014-ի փետրվարին Կիեւում հեղաշրջման ակունքներում, որը զինված բախման հանգեցրեց Դոնբասում, լավատեսություն չի ներշնչում»,- ասել է Ռուդենկոն:
Ավելի վաղ Բայդենը Նուլանդին առաջադրել էր քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Նուլանդը, մասնավորապես, հիշվել է նրանով, որ նա 2014-ին թխվածքաբլիթներ էր բաժանում ցուցարարներին Ուկրաինայում:





























