Ռազմական դոկտրինի հարցով ԵԱՀԿ-ի սեմինարը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց ՌԴ-ի մասնակցության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնել է ռազմական անվտանգության եւ սպառազինությունների հսկողության հարցերով բանակցություններին ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, ՌԴ ՊՆ-ն հրաժարվել է սեմինարից՝ կապված այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեկնաբանվում է որպես Ռուսաստանին զսպում:

Փետրվարի 9-10-ը օնլայն ռեժիմով կայանալիք սեմինարի կազմակերպիչն ԱՄՆ-ն է: Սեմինարն անցկացվում է 5 տարին մեկ:

Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իր ելույթներից մեկում դաշինքի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը, ինչը, նրա կարծիով, պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի գործողություններով, ինչպես նաեւ ահաբեկչությամբ: