Երեւանի ավագանու որոշումները չեն կատարվում, սա աննախադեպ երեւույթ է: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:
Նա հավելեց, որ որոշ դեպքերում այդ որոշումները ակնհայտ կերպով անտեսվում են:
Պարզվում է, որ օրենքը որեւէ պատասխանատվություն չի նախատեսում ավագանու որոշումները չկատարելու դեպքի համար: Առավելագույնը կարելի է դիտարկվել կոնկրետ աշխատողի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:





























