Վրաստանը 2013-ին ծրագրում է սեւ հաղարջի առաքում կազմակերպել եվրոպական շուկա, այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահը Ռուի գյուղում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Միխայիլ Սահակաշվիլին իր հայտարարությունն արել է սեւ հաղարջի փորձարարական տնտեսություն շրջայցից հետո:

Նախագահի խոսքով, Վրաստանը հնարավորություն ունի արտահանել իր ապրանքը Եվրոպա, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործել: