Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքը տարածել է Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարությունն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի արտահայտությունների կապակցությամբ: Խոսքը գնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Բունտմանին Ադրբեջանում պերսոնա-նոն-գրատա հայտարարելու եւ դրա վերաբերյալ Ռուսաստանի դեսպանի արձագանքին: Դորոխինը փոխանակ պաշտպաներ ռուսական կողմին, դեռ մի բան էլ վիրավորել էր «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին:

Ժիրինովսկիի ուղերձում ասվում է, որ «իրենց վրդովեցնում է ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը: «Կարծում ենք` Ռուսաստանի դեսպանները պետք է պաշտպանեն, այլ ոչ թե հանձնեն հայրենակիցների շահերը»,- ասված է Լավրովին հղած նամակում:

Նշենք, որ Ադրբեջանը «Էխո Մոսկվիի» փոխխմբագիր Սերգեյ Բունտմանին ընդգրկել էր «սեւ ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելուց եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից հարցազրույց վերցնելուց հետո: